Friday, 29 03 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Արտաքին պարտքը փոխարինել կառավարությամբ

Հայաստանի խորհրդարանը հուլիսի 2-ին վավերացրեց հայ-ռուսական 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը, որն արտահանման արտոնյալ վարկ է, և որով Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերում արդիական սպառազինություն: Հայաստանի պաշտպանության փոխնախարարը խորհրդարանում հայտարարել էր, որ այդ սպառազինությամբ վերականգնվում է հավասարակշռությունը տարածաշրջանում: Սպառազինության տեսակը ռազմական գաղտնիք է, առայժմ չի բարձրաձայնվում, թե ինչի մասին է խոսքը: Դա նշանակում է, որ գործարքը, ըստ էության, դեռևս լիարժեք և վերջնական չէ, ինչի համար էլ, այսպես ասած, պաշտպանական գաղտնիության շրջանակում է:

Կան ենթադրություններ, թե ինչ զինատեսակի մասին է խոսքը: Սակայն այս առումով, իհարկե, ժամանակից առաջ չընկնենք և խոսենք այն մասին, ինչը կա, գաղտնիք չէ, և ինչն, իհարկե՝ մեղմ ասած, այնքան էլ ոգևորիչ չէ: Փաստորեն, Հայաստանը եթե մինչ այս արտաքին պարտքով տնտեսություն էր պահում, այսօր արդեն անվտանգության խնդիրներն են լուծվում արտաքին պարտքի ավելացման հաշվին: Հայաստանը պարտքով էր ապրում մինչև այսօր, և արտաքին պարտքը արդեն ՀՆԱ-ի կեսին է հասել, իսկ այսուհետ, փաստորեն, Հայաստանը նաև պաշտպանվելու է պարտքով: Սա գրեթե աննախադեպ իրավիճակ է: Դժվար է ասել՝ կա՞ նման պետություն, որն իր անվտանգության կարիքները արտաքին վարկով է հոգում:

Երբ արտաքին պարտք է վերցվում տնտեսական կարիքների համար, դա լիովին հասկանալի է: Արտաքին պարտքը ինքնին սարսափելի չէ, եթե այն ծախսվում է նպատակային, արդյունավետ, եթե չի գողացվում: Հայաստանի դեպքում, սակայն, արտաքին վարկերը տնտեսության զարգացման տեսանկյունից եղել են խիստ անարդյունավետ: Հայաստանն ավելի քան 4 միլիարդ դոլարի արտաքին պարտք է կուտակել, սակայն այդ ամենի արդյունքում տնտեսությունը ընդամենը շնչում է, ոչ թե զարգանում:

Հասարակությունը երևի շատ լավ է հիշում վարկային խայտառակ պատմություններ, որ տարբեր տարիներին հայտնվել են ուշադրության կենտրոնում: Այդ ամենը, սակայն, ավարտվում է նրանով, որ ոչ թե դրա համար պատասխան տվող, պաշտոնանկ լինող չինովնիկներն ու քաղաքական դեմքերն են ավելանում, այլ ավելանում է արտաքին պարտքը: Բնական է ու տրամաբանական, որ այդօրինակ տնտեսական քաղաքականությունը կամ դրա բացակայությունը պետք է վաղ թե ուշ հանգեցներ մի իրավիճակի, երբ Հայաստանն իր պաշտպանական կարիքները հոգալու համար էլ դիմում է արտաքին պարտքի օգնության, արդեն ուղղակիորեն պարտք վերցնելով նաև պաշտպանական խնդիրները լուծելու համար: Որովհետև չկա տնտեսություն, տնտեսական կյանք, տնտեսական մեխանիզմ չկա, որը կսպասարկեր պետության պաշտպանական կարիքները, որը կկարողանար արդյունավետ կերպով իրականացնել անվտանգության գործառույթները:

Հայաստանի տնտեսությունը վերածվել է մի մեծ սև խոռոչի, որտեղ անհաշիվ գումարներ են լցվում և անվերադարձ կորում, կամ լցվում են և հայտնվում ընդամենը մի քանի ընտանիքների գրպանում, անձնական հաշիվներում: Պատերազմի մեջ գտնվող երկրում, որը ստիպված է մի կողմից սպառազինության մրցավազքի մեջ լինել ագրեսիվ հակառակորդի հետ (խիստ ցանկալի կլիներ այդ մրցավազքի բացակայությունը), մյուս կողմից՝ տնտեսական մրցակցության, կենսական նշանակություն պետք է ստանար խնայողության ռեժիմը, հատկապես տնտեսական շրջափակման պարագայում: Հայաստանում խնայողության ռեժիմի մասին խոսք անգամ չկա: Հայաստանի կառավարությունը, պետական կառավարման համակարգը բացարձակապես չեն կրճատում իրենց վրա կատարվող ծախսերը: Իսկ այդ ծախսերը քիչ չեն, տարբեր հոդվածներով են և հանրագումարում կազմում են միլիարդներ:

Միլիարդների խնայողությամբ կարող էին լուծվել սպառազինության հետ կապված շատ խնդիրներ, ցանկության դեպքում՝ իհարկե: Սակայն պաշտպանական ոլորտը Հայաստանի տնտեսական քաղաքականության պատասխանատուների համար առավել առաջնային նշանակություն ունի որպես լուսանկարչական ֆոն, որպեսզի երբ, Աստված մի արասցե, լարված իրավիճակ լինի սահմանում, հոծ խմբերով մեկնեն այդ ֆոնին լուսանկարվելու՝ իբրև աջակցություն հայ զինվորին: Իսկ հայ զինվորին պետք է աշխատանքային աջակցություն, որպեսզի կառավարությունը նրան աջակցի իր աշխատանքով, որի արդյունքը պետք է լինի տնտեսական ցուցանիշների աճը, ըստ որում՝ բեկումնային աճը, քանի որ սովորականը Հայաստանի իրավիճակի և կարիքների պարագայում հավասարազոր է անկման:

Այսինքն՝ պետք էլ չէ, որ Հայաստանի տնտեսության պատասխանատուները մտածեն բանակի մասին: Պետք է ընդամենը, որ նրանք մտածեն տնտեսության մասին, մտածեն տնտեսության զարգացման ուղիների մասին: Թեև այստեղ մտածելու բան էլ չկա: Զարգացման ուղիների մասին այնքան է ասվել ու խոսվել, որ Հայաստանի ամեն մի ընթերցող, ռադիոլսող, հեռուստադիտող արդեն կիսով չափ տնտեսագետ է և գիտե՝ ինչ պետք է անել առաջին հերթին: Իսկ առաջին հերթին պետք է տնտեսությունը ազատել մոնոպոլիաներից, օլիգոպոլիաներից, ազատել հովանավորչությունից և կոռուպցիայից: Կամ էլ պետք է տնտեսությունն ազատել այդ ամենից չազատող կառավարությունից:

Եթե արտաքին պարտքից բացի, ըստ էության որևէ այլ բան կառավարությունը չգիտե, ապա միգուցե ավելի անվտանգ կլինի, եթե պետության գլխին արտաքին պարտքեր կուտակելու փոխարեն, պարտքի փոխարեն արտերկրից պարզապես կառավարությո՞ւն բերենք: Գուցե այդպես ավելի անվտանգ, թեթև լինի Հայաստանի համար, և սերունդները չմնան պարտքային բեռի տակ: Արտաքին պարտքով, միևնույն է, տնտեսությունում ոչինչ չի ստացվում, որովհետև պարտքը գողանում են: Միգուցե փորձենք պարտքի փոխարեն կառավարություն ներգրավել արտերկրից: Գոնե երբ գողանան, բեռը չի մնա պետության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում