Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներ Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդը համակարծիք են այն հարցում, որ հունական հանրաքվեի արդյունքները պետք է հարգվեն։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Գերմանիայի կառավարության մամլո ծառայության ներկայացուցիչը։
«Երկու առաջնորդները համակարծիք են եղել այն հարցում, որ Հունաստանի քաղաքացիների կամարտահայտումը պետք է ընդունվի հարգանքով»,- հայտնել է մամլո ծառայության ներկայացուցիչը երկու առաջնորդների հեռախոսազրույցի մասին, որը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։