Բրիտանացի աստղագետները հայտնում են 5 հսկայական սև խոռոչների հայտնաբերման մասին, որոնք նախկինում գիտնականների աչքից թաքնվել են փոշու ամպի և գազի պատճառով։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սև խոռոչներից արձակող ճառագայթներն արձանագրվել են ՆԱՍԱ-ի NuSTAR մոդելի հզոր աստղադիտակով:
Գիտնականների կարծիքով՝ այսպես կոչված, գերզանգվածային սև խոռոչները առանցքային դեր են խաղում խոշոր գալակտիկաների ձևավորման և էվոլյուցիայի հարցում: