Brent նավթի մեկ բարելի գինն ընկել է 60 դոլարից՝ հասնելով 59.35 դոլարի։ Այս մասին են վկայում բորսային առևտրի տվյալները։
Ինչպես նշում է Bloomberg գործակալությունը՝ նավթի գնանկումը տեղի է ունենում Հունաստանում հանրաքվեի արդյունքների ֆոնին, որոնք վկայում են եվրոգոտուց երկրի հնարավոր դուրս գալու մասին։
Վարկատուների առաջարկների հարցով հանրաքվեն Հունաստանում կայացել է հուլիսի 5-ին։ Միջազգային վարկատուների պայմանների ընդունմանը դեմ է քվեարկել քվեարկությանը մասնակցած անձանց ավելի քան 61 տոկոսը։