Հունաստանի քաղաքացիները «խիզախ ընտրություն» են կատարել՝ քվեարկելով միջազգային վարկատուների «եռյակի» առաջարկած տնտեսման կոշտ միջոցառումների դեմ։ Նման հայտարարություն է արել վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Հունաստանի իշխանությունները կփորձեն անհապաղ վերսկսել խորհրդակցությունները միջազգային վարկատուների հետ երկու օրվա ընթացքում ՝ հասնելու պայմանավորվածությունների պարտքի վերակառուցմանը՝ իր հերթին ասել է հունական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գավրիլ Սակելարիդիսը։
Նրա խոսքով՝ իրենք կձեռնարկեն ցանկացած ջանք՝ պարտքերի հարցով առաջիկայում համաձայնագիր կնքելու համար։