Լատինական Ամերիկան պարտք ունի փոքրամասնությունների և բնակչության առավել խոցելի շերտերի առջև: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանցիսկոս պապը՝ սկսելով իր այցը մայրցամաքի երկրներ:
Պապի 7-օրյա շրջագայության առաջին երկիրը Էկվադորն էր: Երկրի մայրաքաղաք Կիտոյի փողոցներում հավաքվել են տասնյակ հազարավոր մարդիկ՝ ցանկանալով ողջունել հովվապետին:
Պապը մտադիր է այցելել նաև Բոլիվիա և Պարագվայ: Ուղևորությունից առաջ նա նշել է, որ այցը սկսում է «էնտուզիազմով և հույսով»:
Ավելի վաղ Պապը Լատինական Ամերիկան անվանել էր աշխարհում ամենաուժեղ սոցիալական անհավասարությամբ տարածաշրջանը։