Հունաստանում կիրակի անցկացված հանրաքվեի արդյունքներով՝ բնակիչների 61.37 տոկոսը «ոչ» է ասել վարկատուների պահանջներին, 38.63 տոկոսը՝ «այո»։ Այսպիսին են ընտրատեղամասերի 90.91 տոկոսից ստացված քվեաթերթիկների հաշվարկման արդյունքները՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Տվյալները չեն կարող զգալի փոփոխություններ կրել։ Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 62.28 տոկոսը։
Հունաստանի կառավարությունը քաղաքացիներին առաջարկել է «այո» կամ «ոչ» պատասխանել հարցին՝ընդունե՞լ համաձայնագրի նախագիծը, որը հունիսի 25-ին ներկայացվել է Եվրահանձնաժողովի, ԵԿԲ-ի և ԱՄՀ-ի կողմից, թե՞ ոչ։
Հույներն այժմ պարում են Աթենքի կենտրոն Սինտագմա հրապարակում՝ տոնելով հաղթանակը։