Վերջերս ճապոնական Panasonic ընկերությունը հայտարարել է նոր՝ P55 Novo սմարթֆոնի թողարկման մասին: Հայտնում են, որ նոր սմարթֆոնը ունի 13 Մպ տեսախցիկ, որը ոչ ստանդարտ որոշում է ընկերության համար: Այս մասին հայտնում է ageofcomp.info-ն:
P55 Novo-ն ունի 5,3-դյույմանոց էկրան` 1280×720 կետայնությամբ: Այն աշխատում է Android օպերացիոն համակարգով, ունի 8-միջուկային պրոցեսոր 1,4 Գհց հաճախականությամբ: Հայտնի է, որ այն նկարահանում է նաև բարձ որակի տեսագրություններ (1080p): P55 Novo-ն ունի 8 Գբ ներքին հիշողություն և 1 Գբ օպերատիվ հիշողություն: Նշվում է, որ մոդելն արդեն կարելի է ձեռք բերել բոլոր մասնագիտացված խանութներում:
Սմարթֆոնի արժեքը տատանվում է 140-150 դոլարի սահմաններում: