Քիշնևի գլխավոր հրապարակում տեղի է ունեցել Մոլդովայի և Ռումինիայի միավորման կողմնակիցների ցույցը, հաղորդում է BBC-ն:
Ոստիկանության տվյալներով` ցույցին մասնակցել է ավելի քան 5000 մարդ, իսկ կազմակերպիչները խոսում են 30 հազարի մասին:
Ցուցարարների ձեռքերին եղել են Ռումինիայի և Մոլդովայի դրոշները, նրանք վանկարկել են «Միավորո՛ւմ», «Կորչի՛ Պրուտ գետով անցնող սահմանը»:
Տեղի մամուլին տված հարցազրույցի ժամանակ ցույցի կազմակերպիչներից մեկը դիմել է Ռումինիայի նախագահին` խնդրելով «տուն ընդունել» Մոլդովայի բնակիչներին: