Աֆղանստանում երեք երիտասարդ աղջիկների վրա ծծմբաթթու են լցրել դպրոց գնալու ցանկության համար: Ինչպես հաղորդում է UNIAN գործակալությունը, 16-18 տարեկան աղջիկների վրա անհայտ տղամարդիկ ծծմբաթթու են լցրել: Դեպքը տեղի է ունեցել Հերաթ քաղաքում:
Այժմ տուժած աղջիկները գտնվում են հիվանդանոցում: Նրանցից երկուսը խոր այրվածքներ են ստացել, և նրանց վիճակը ծայրահեղ է:
Հարկ է նշել, որ մինչև 2001թ. թալիբների վարչակարգի տապալումը աֆղան կանայք աշխատելու, կրթություն ստանալու իրավունք չեն ունեցել: