Ճապոնացիները հերթական անգամ զարմացրել են աշխարհին՝ այս անգամ պատրաստելով ամենաթանկ տորթը, հայտնում է gogetnews.info-ը:
Տոկիոյից խոհարար-հրուշակագործները մի ամբողջ տարի մտածել են դիզայնը, իսկ հետո մեկ ամիս ծախսել են այն պատրաստելու և թանկարժեք քարերով զարդարելու համար: Հրուշակագործները իրենց ստեղծագործությունը գնահատել են 1,65 միլիոն դոլար:
Ինչպես հայտնում են, տորթի բաղադրատոմսի մեջ մտնում են ավանդական բաղադրիչներ, մրգեր և … 223 փոքրիկ ադամանդներ: Թանկարժեք դելիկատեսը դրվել է Սուրբ ծննդյան «Diamonds: Nature’s Miracle» ոսկերչական ցուցահանդես վաճառքում:
Մինչ այդ աշխարհում ամենաթանկ դեսերտը եղել է կեքսը, զարդարված 30 հազար դոլար արժողությամբ ադամանդներով, սակայն համեմատած հրաշք-տորթի հետ, այդ գումարը շատ չնչին է թվում:
Աշխարհի ամենաթանկ հարսանեկան տորթը ստեղծվել է Beverly Hills հրուշակեղենի արտադրամասում: Նրա արժեքը 20 միլիոն դոլար է: