Հունաստանում ավարտվել է վարկատուների պայմանների շուրջ հանրաքվեն: Էքզիտ-պոլերի արդյունքերով` Հունաստանի բնակիչները դեմ են քվեարկել միջազգային վարկատուների առաջարկներին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ քվեարկած անձանց 49.5-54.5 տոկոսը դեմ է վարկատուների պահանջներին, իսկ 45.4-50.5 տոկոսը կողմ է դրանց:
Հանրաքվեն ավարտվել է Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:
Առաջին պաշտոնական տվյալներն ակնկալվում են հանրաքվեի ավարտից մոտ երկու ժամ հետո: