Զարմանալի չէ, որ շատ կանայք նիհարելու համար ընտրում են ձմերուկի դիետա, հայտնում է allwomen.net.ua-ը:
Ձմերուկի դիետայի երկու տարբերակ կա: Առաջինը, որ ձմերուկն ուտում են որպես լրացում իրենց սովորական դիետայով օրակարգին՝ ուտելով այն օրը մեկ անգամ: Երկրորդը դիետայի դասական տարբերակն է, որի ժամանակ ուտում են միայն դրա միջուկը: Դիտարկենք երկրորդ տարբերակը, երբ օրակարգը բաղկացած է միայն ձմերուկից:
Որն է ձմերուկի դիետայի էությունը:
1) Ունի ցածր կալորիականություն. 100 գրամ ձմերուկի մեջ կա ընդամենը 25 կալորիա:
2) Ճարպերից հրաժարվելը. 100 գրամ ձմերուկի մեջ կա ընդամենը 0,1 գրամ ճարպ: Իսկ առանց ճարպերի օրգանիզմը չի կարող կարևոր վիտամիններ յուրացնել:
3) Սպիտակուցներից հրաժարվելը. 100 գրամ ձմերուկի մեջ կա 0,6 գրամ սպիտակուց: Հիշեցնենք, որ առանց սպիտակուցի չեն կարող վերականգնվել մկանների և ջլերի հյուսվածքները, ինչպես նաև ոսկորները:
4) Ջրի սպառումը. ձմերուկը մեծ մասամբ կազմված է ջրից: Ամբողջ օրը ձմերուկ ուտելը նույնն է, ինչ 8 բաժակ ջուր խմելը: Դա արագացնում է նյութափոխանակությունը:
5) Մաքրում է լեղապարկը, ինչպես նաև ունի լեղու արտադրությունը խթանելու հատկություն:
Նշենք, որ միայն ձմերուկից կազմված օրակարգը կարելի է անել շաբաթը մեկ-երկու անգամ՝ որպես լիցքաթափման օրեր: Չարժե ավելի երկար նստել ձմերուկի դիետայի վրա: Իսկ եթե շատ եք ուզում դա անել, ուղղակի ամեն օր ընթրիքին կերեք միայն ձմերուկ: