Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը կոչ է արել երկրպագուներին այլևս չսուլել թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Բորուսիա»-ի վերջին ընկերական խաղում երկրպագուները սուլել էին Գյունդողանին, քանի որ վերջինս ցանկանում էր լքել թիմը, սակայն առաջարկների բացակայության պատճառով մնաց ակումբում:
«Անչափ ուրախ եմ, որ Իլկայը մնացել է «Բորուսիա»-ում: Անձամբ ես ցանկանում էի նրան պահել թիմում: Երկրպագուները քննադատեցին նրա պահվածքը, կարծում եմ, որ դա բավական է վերջինիս համար»,- հայտարարել է Տուխելը: