Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսիի գործակալ Կես Վոսը խոսել է իր հաճախորդի ապագայի մասին, տեղեկացնում է Voetbal International-ը:
«Եթե Ռոբինը նոր ակումբ ունենար, ապա ես կհայտարարեի այդ մասին: Կարող եմ վստահորեն նշել, որ իմ հաճախորդը վաղը միանալու է «կարմիր սատանաներ»-ի ճամբարին, որպեսզի մասնակցի թիմի մարզումներին»,- հայտարարել է գործակալը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 31-ամյա հարձակվողին լրատվամիջոցներն «ուղարկում» էին Թուրքիա: