Անգլիական «Սթոք Սիթի»-ի դարպասապահ Ասմիր Բեգովիչը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», վստահեցնում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կփորձի ձեռք բերել 27-ամյա բոսնիացու տրանսֆերն այն դեպքում, եթե թիմը լքի Դավիդ Դե Խեան, ում ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը:
Հիշեցնենք, որ Բեգովիչի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Չելսի»-ն:
Հավելենք, որ Բեգովիչը 2014/15 թթ. մրցաշրջանում մասնակցել է 42 հանդիպման և բաց թողել 53 գնդակ: