Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Մարիո Գյոտցեի գործակալը խոսել է իր հաճախորդի մասին, տեղեկացնում է Bild-ը:
2014/15 թթ. մրցաշրջանում Գյոտցեն չկարողացավ դառնալ «Բավարիա»-ի առաջատարը, չնայած, որ վնասվածքներ ունեին թիմի եզրային հարձակվողներ Արյեն Ռոբենը և Ֆրանկ Ռիբերին:
«Այն, որ իմ հաճախորդը հիասթափված է, միանգամային հասկանալի է: Իհարկե, երբեմն ցանկանում ես, որ Մարիոյին աջակցեն:
Ֆուտբոլիստին հետաքրքիր է, թե ինչու նա չի հայտնվում «Բավարիա»-ի մեկնարկային կազմում: Մարիոն «Բավարիա» է տեղափոխվել հանդիպումներ անցկացնելու և գավաթներ նվաճելու համար:
Ոչ, Գյոտցեն «Բավարիա»-ն լքելու ցանկություն չի հայտնել»,- հայտարարել է գործակալը: