Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստվում է ձեռք բերել գերմանական «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի տրանսֆերը 50 մլն ստերլինգով, տեղեկացնում է Tribal Football-ը:
Ըստ աղբյուրի` 23-ամյա բելգիացու ծառայություններով հետաքրքրված է նաև ֆրանսիական ՊՍԺ-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «գայլեր»-ը փորձում են թիմում պահել Դե Բրույնեին:
Հիշեցնենք, որ բելգիացին 2014/15 թթ. մրցաշրջանում անցկացրել է 50 հանդիպում, դարձել 16 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ: