Թուրինի «Յուվենտուս»-ի ղեկավարությունը կերկարաձգի թիմի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոյի պայմանագրի ժամկետը, տեղեկացնում է TMW-ն:
Հաղորդվում է, որ ժամեր անց «ծեր սենյորա»-ի պաշտոնական կայքը կհայտարարի այդ մասին:
Նշվում է, որ Մարկիզիոյի հետ «Յուվենտուս»-ը կկնքի 4-ամյա պայմանագիր:
Հիշեցնենք, որ Մարկիզիոն «Յուվենտուս»-ում հանդես է գալիս 2006 թվականից: