Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Մարիո Սուարեսը հետաքրքրել է իտալական «Ինտեր»-ին, տեղեկացնում է TMW-ն:
Ըստ աղբյուրի` անձամբ ֆուտբոլիստը համաձայն է տեղափոխվել Միլան: Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 12 մլն եվրո:
Հիշեցնենք, որ 2014/15 թթ. մրցաշրջանում Սուարեսը մասնակցել է 35 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ: