Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման հետաքրքրել է Լոնդոնի «Արսենալ»-ին, տեղեկացնում է Metro-ն:
Ըստ աղբյուրի` մադրիդյան ակումբը պատրաստ է բաժանվել 27-ամյա ֆրանսիացուց, իսկ լոնդոնցիները պատրաստ են վերջինիս տրանսֆերի համար վճարել 25 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Բենզեման 2014/15 թթ. մրցաշրջանում անցկացրել է 44 հանդիպման, դարձել 21 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: