Լոնդոնի «Չելսի»-ն հրաժարվել է վարձավճարով Թուրինի «Յուվենտուս» ուղարկել թիմի կիսապաշտպան Խուան Կուադրադոյին, տեղեկացնում է Tutto Sport-ը:
Ըստ աղբյուրի` ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Յուվենտուս»-ը հետաքրքրված է եղել Կուադրադոյի ծառայություններով, սակայն «ազնվականներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեմ է եղել այդ գործարքին:
Հաղորդվում է, որ «Չելսի»-ն այժմ պատրաստ է միայն վաճառել Կուադրադոյի տրանսֆերը: