Անգլիական «Սաութհեմփթոն»-ի կիսապաշտպան Մորգան Շնեյդերլենը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Արսենալ», հաղորդում է Daily Star Sunday-ը:
Ըստ աղբյուրի` 25-ամյա ֆրանսիացին արդեն խոսել է այդ մասին իր թիմակիցների հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացու տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է վճարել 35 մլն եվրո: