Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրոն հրաժարվել է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո», տեղեկացնում է AS-ը:
Ինչպես հաղորդում է իսպանական պարբերականը, մադրիդյան ակումբը 27-ամյա հարձակվողին դիմել էր պաշտոնական առաջարկով, սակայն տեղում մերժվել:
Անձամբ Պեդրոն ցանկանում է մնալ «Բարսելոնա»-ում կամ տեղափոխվել Անգլիա: Հիշեցնենք, որ Պեդրոյի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալ»-ը և «Լիվերպուլ»-ը: