Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին ֆուտբոլիստ Վալերի Կեչինովը կարծում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և ակումբի կենտրոնական հարձակվող Յուրա Մովսիսյանը հեշտությամբ չի համաձայնվի զիջել իր տեղն այլ հարձակվողի:
«Որքանով տեղյակ եմ, Ալենիչևը մտադիր է մեկնարկային կազմում խաղացնել Կրոտովին և Դավիդովին: Այսինքն թիմում տիրում է հիանալի մրցակցություն: Բացի այդ, դեռ Յուրա Մովսիսյանը, ով ապաքինվում էր վնասվածքից, հնարավոր է, մնա ակումբում:
Երբ նրա մոտ ամեն ինչ կարգին էր, հիանալի գոլեր էր խփում: Չգիտեմ, թե ինչու նա դադարեց գոլեր հեղինակել Մուրատ Յակինի` թիմը գլխավորելու օրոք: Մովսիսյանն ինքնահավան տղա է, նա հեշտությամբ չի զիջի իր տեղն այլ հարձակվողի»,- հայտարարել է Կեչինովը: