Առավոտյան մարզում անցկացրած Երևանի «Փյունիկ»-ն այսօր մեկնում է Ստամբուլ, որտեղ գիշերակացից հետո երկուշաբթի առավոտյան կուղևորվի Սան Մարինո, տեղեկացնում է ակումբի մամլո քարտուղարությունը։
Տեղի չեմպիոնի՝ «Ֆոլգորե»-ի հետ պատասխան մրցավեճից առաջ մեր թիմը կանցկացնի մեկ նախաղային մարզում՝ հուլիսի 6-ին, Երևանի ժամանակով 20:00-ին։
Հիշեցնենք, որ ռաջին խաղում «Փյունիկ»-ը «Ֆոլգորե»-ին հաղթել էր 2:1 հաշվով: