Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Սլաքը Հայաստանի ճակատից անցել է թիկունք

Հայաստանի հանրության ուշադրությունը ռուսաստանյան պաշտոնական քարոզչական միջոցների հանդեպ մարեց: Այդ ուշադրությունը բռնկվել էր մեկ շաբաթ առաջ, երբ Ռուսաստանի իշխանական լրատվամիջոցներն ու իբր մասնավոր մեդիաները Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրողությունները որակեցին որպես «հակառուսական մայդան»: Հայաստանի ամբողջ հանրությունը սկսեց իր բացասական վերաբերմունքը, դժգոհությունը հայտնել ռուսական իշխանական ու մերձիշխանական մեդիաների հանդեպ, նույնիսկ բավական կոշտ, հաճախ կոպիտ բնորոշումներ տալ, պաստառներ պարզել:

Ռուսական մեդիայի այդ արձագանքն անցավ, անցավ նաև Հայաստանի հանրության ուշադրությունը: Եթե խոսենք կոնկրետ խնդրից, ապա այդ ուշադրությունն, իհարկե, պետք է անցներ, եթե վերանում է խնդիրը: Սակայն մենք գործ ունենք երևույթի հետ, իսկ երևույթը շարունակվում է և շարունակվելու է, քանի որ Հայաստանի հանրության վերաբերմունք այդ երևույթի հանդեպ, որպես այդպիսին, գոյություն չունի: Իսկ երևույթի խնդիրը այն չէ, որ ռուսական մեդիան մեզ համար անհաճո բան էր ասում, կեղծում, խեղաթյուրում էր իրականությունը: Դա լոկալ խնդիրն է: Բուն խնդիրն այն է, որ Հայաստանի հասարակությունը դրան ընդդիմացավ միայն այն ժամանակ, երբ այդ նենգափոխումներն ու խեղաթյուրումները հարվածեցին իրեն, ուղղվեց դրանց սլաքն իր վրա: Սլաքը հետ քաշվեց, Հայաստանի հանրությունն էլ՝ հետը: Մինչդեռ նենգափոխումներն ու խեղաթյուրումները շարունակվում են, և սլաքը Հայաստանի հանրության վրա է ուղղված, ընդամենը այն դիմացից տեղափոխվել է թիկունք:

Որն է երևույթի խնդիրը այս դեպքում: Ռուսական քարոզչամիջոցները Հայաստանում լայն տարածում ունեն: Դրանք գերակշռող «արտասահմանյան» մեդիան են, հայկականի միակ «մասսայական այլընտրանքը»: Դրանց միջոցով է հայաստանցի հանրության մեծ մասը տեղեկանում աշխարհում տեղի ունեցող անցուդարձին, միջազգային զարգացումներին: Տարբեր տեղերում հնարավոր է ականատես լինել, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները առավոտից երեկո աշխարհին հետևում ռուսական «Առաջին ալիքի» կամ «Ռոսիա» հեռուստաընկերության լրատվական թողարկումներով՝ հատկապես, երբ որևէ միջազգային կարևոր հարցին է վերաբերում խոսքը: Իսկ այդ հարցերի վերաբերյալ ռուսական տեղեկատվությունը իր տենդենցիոզությամբ, նենգափոխվածության և խեղաթյուրման իշխանական պատվերով որևէ կերպ չի տարբերվում այն իրավիճակից, որ մենք տեսանք երևանյան զարգացումների հանդեպ:

Այսինքն՝ սա նշանակում է, որ ռուսական մամուլը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նենգափոխում է ամբողջ աշխարհում տեղի ունեցող զարգացումների տրամաբանությունը, խեղաթյուրում է համաշխարհային իրականությունը: Իհարկե, դա չի արվում հատուկ հայաստանցիների համար: Դա արվում է ընդհանրապես պոստսովետական այն լսարանների համար, որոնց համար դեպի աշխարհ տեղեկատվական հեռուստապատուհանի հիմնական տարբերակը ռուսական լրատվամիջոցներն են: Հայաստանը այդ երկրներից է և գուցե այդ երկրներից ամենա-ամենան, որտեղ առավել մասսայական են ռուսական հեռուստաալիքներն առ այսօր:

Պարզապես, երբ ռուսական պաշտոնական պրոպագանդայի մեքենան Հայաստանի հանրության համար խեղաթյուրում է համաշխարհային իրավիճակը, միջազգային զարգացումները, տրամաբանությունը, աշխարհը ներկայացնում որպես Ռուսաստանի ու նրա, այսպես ասած, բարեկամների դեմ մի մեծ դավադրական կծիկ, այլասերվածության և անբարոյության մի հստակ կաթսա, այդ հարվածը Հայաստանի քաղաքացիներին հասցվում է թիկունքից, այսինքն՝ սլաքը հետևից է: Բաղրամյան պողոտայում մի պահ եկավ դիմաց, քանի որ արդեն հայաստանյան իրավիճակն էր խեղաթյուրվում: Խնդիրը անցավ, ինչ-որ կերպ լուծում ստացավ, և սլաքը կրկին անցել է թիկունք:

Եվ կրկին Հայաստանում ոչ ոք չի տեսնում խնդիր, որ Հայաստանի քաղաքացուն ռուսական պաշտոնական և մերձիշխանական մեդիան, պրոպագանդիստական մեքենան շարունակում է հարվածել թիկունքից: Այդ հարվածը ազդում է Հայաստանի քաղաքացու աշխարհընկալման վրա, աշխարհայացքի վրա, կարևորագույն աշխարհաքաղաքական դերակատարների հանդեպ պատկերացումների վրա, այն նպաստում է Ռուսաստանի՝ որպես միակ ու անփոխարինելի «հայոց փրկչի» միֆը խորացնելուն, Հայաստանի հասարակությանը այդ «առասպելին» ավելի ու ավելի կապելուն, կամազրկելուն, համոզելուն, որ ամբողջ աշխարհն ուզում է խժռել հետխորհրդային երկրներին, և կուլ չգնալու միակ տարբերակը Ռուսաստանի երախում թաքնվելն է:

Դրա հետևանքով Հայաստանում ձևավորվում է համապատասխան հասարակական կարծիք, որն էլ թույլ է տալիս քայլ առ քայլ ոչնչացնել պետական ինքնիշխանությունը, իսկ դրա գործիք դարձած Հայաստանի իշխանությանն ու քաղաքական ուժերին էլ հիմք է տալիս ռուսական գաղութատիրության հետ սեփական գործարքներն արդարացնել իբր թե «ձայն բազմացով»: Բաղրամյանի իրադարձությունների ռուսական լուսաբանումը պարզապես առավել ցցուն դարձրեց իրականացվող քաղաքականության աղետալի բնույթը: Ըստ այդմ՝ Հայաստանի անկախության և ինքնիշխանության հրամայականը, Հայաստանի անվտանգությունը պահանջում են, որպեսզի Հայաստանում դրվի ռուսական լրատվամիջոցների զանգվածային հեռարձակումը դադարեցնելու խնդիրը:

Ինչ խոսք, Հայաստանի հեռարձակող լրատվամիջոցները, խոշոր հաշվով, քիչ են տարբերվում և ընդամենը մեծ մասամբ հանդիսանում են ռուսականի ձայնագրային պատճենը, սակայն այդուամենայնիվ տեղեկատվական ահաբեկչության աղբյուրի արգելակումը շատ կարևոր քայլ կարող է լինել հետևանքների վերացման խնդիրը հետագայում բարձրաձայնելու և լուծելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում