«Բարսելոնա»-ն ու «Ատլետիկո»-ն համաձայնության են եկել կիսապաշտպան Արդա Թուրանի տրանսֆերի հարցում: Այս մասին գրում է El Mundo Deportivo-ն:
Տեղափոխության արժեքը կազմելու է 34 մլն եվրո: Մադրիդյան ակումբը կարող է ևս 7 մլն եվրո ստանալ հավելավճարների տեսքով, եթե ֆուտբոլիստն իր նոր ակումբում հաջող հանդես գա:
Սպասվում է, որ համաձայնության մասին պաշտոնապես կհայտարարվի վաղը: Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն տրանսֆերային արգելքի պատճառով մինչև 2016թ. հուլիս չի կարող նոր ֆուտբոլիստներ հայտավորել: