Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

2 չինացի տղամարդիկ մեղադրվում են 4 չինացի կանանց Հայաստանում թրաֆիքինգի ենթարկելու մեջ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ պետք է սկսվեր Չինաստանի երկու քաղաքացիների գործի դատական քննությունը:

33-ամյա Չուան Վանգը և 48-ամյա Լիեն Ֆընգ Չունը մեղադրվում են մի խումբ չինուհիների Հայաստանում սեռական և աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու համար՝ ՀՀ քրեական օրնեսգրքի 132 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թրաֆիքինգը կատարվել է 2014 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Ամբաստանյալները 2014 թվականի հոկտեմբերին Չինաստանում մի խումբ կանանց կեղծ խոստում են տվել, թե Վրաստանում բարձր վարձատրվող մերսման աշխատանքով են ապահովելու, բայց իրականում տուժող ճանաչված չորս կանանց սեռական և աշխատանքային շահագործման ենթարկելու դիտավորությամբ հավաքագրել ու տեղափոխել են Հայաստան:

Դատարանը գործը դատական քննության նշանակելով՝ որոշել է քննությունն անցկացնել դռնփակ պայմաններում:

Բայց նույնիսկ դռնփակ պայմաններում դատական նիստը չսկսվեց, որովհետև չկար պատշաճ թարգմանիչ՝ դատական դեպարտամենտի ու թարգմանություն իրականացնող գրասենյակի միջև փաստաթղթային խնդիրների առկայությամբ պայմանավորված:

Նախաքննության սկզբում չինացի մեղադրյալների շահերը պաշտպանել է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Կարեն Մանուչարյանը, հետո նա հեռացել է Հայաստանից, և չինացի ամբաստանյալների շահերի պաշտպանությունը ստանձնել է պայմանագրային հիմունքներով ներգրավված փաստաբանը:

Գործով տուժող ճանաչված չորս չինուհիները դատարանում չէին, մեր ստացած տեղեկությամբ՝ նրանք արդեն Հայաստանում չեն: Նախաքննության ընթացքում նրանք հարցաքննվել են, կատարվել են անհրաժեշտ քննչական գործողությունները:

Մեր ստացած տեղեկությամբ՝ չինացի ամբաստանյալները նախաքննության ավարտին թրաֆիքինգի համար առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել:

Դատական նիստը հետաձգվեց, կշարունակվի գործով պատշաճ թարգմանիչ ներգրավելուց հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում