«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է հետաքրքրվել «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով: Այս մասին գրում է Daily Star-ը:
«Կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը շարունակում է հարձակման գծի համալրման տարբերակներ որոնել: Ռադամել Ֆալկաոն «Մոնակո» վերադառնալուց հետո տեղափոխվել է «Չելսի», իսկ Ռոբին վան Պերսին պայմանագրի պայմանները համաձայնեցրել է թուրքական «Ֆեներբահչե»-ի հետ:
Մանչեսթերյան ակումբը նոր առաջարկ է արել «Տոտենհեմ»-ին: Այս անգամ առաջարկվել է 56 մլն եվրո (40 մլն ֆունտ):
Քեյնն Անգլիայի Պրեմիեր լիգայի 2014/15թթ մրցաշրջանում 34 խաղ է անցկացրել, խփել 21 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում: