Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Միլոշ Յոյիչը տեղափոխվել է «Քյոլն»: Այս մասին տեղեկացնում է «այծեր»-ի պաշտոնական կայքը:
Սերբիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստն իր նոր ակումբի հետ 4 տարվա պայմանագիր է ստորագրել: Տրանսֆերի արժեքը չի հրապարակվել:
Գերմանիայի Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Յոյիչը դորտմունդյան ակումբի կազմում 10 խաղ է անցկացրել:
Հիշեցնենք, որ նա «Բորուսիա» էր տեղափոխվել 2014թ.` սերբական «Պարտիզան»-ից: