Ինչպես գիտեք, Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Չիլիի հավաքականը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով պարտության է մատնել Արգենտինայի հավաքականին:
Այսպիսով` Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն հակառեկորդ է սահմանել: Նա միակ ֆուտբոլիստ է, ով 3 անգամ պարտվել է Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում:
Մրցաշարի եզրափակչում նա մինչ այս անհաջողության էր մատնվել նաև 2004 և 2007թթ:
Հիշեցնենք, որ 31-ամյա կիսապաշտպանը մասնակցեց նաև «Մունդիալ-2014»-ի եզրափակչին, որտեղ արգենտինացիները լրացուցիչ ժամանակում զիջեցին Գերմանիայի հավաքականին: