Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը հերթական թանկարժեք ավտոմեքենան է գնել:
Սպորտային ավտոմեքենաների մեծ սիրահարը ոսկեգույն Lamborghini-ի դիմաց վճարել է 312.000 եվրո: 23-ամյա գաբոնցու ավտոտնակում կան Ferrari, Bigatti և Porsche մակնիշի ավտոմեքենաներ:
Հիշեցնենք, որ Օբամեյանգը «Բորուսիա»-ի կազմում 2014/15թթ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 43 խաղ է անցկացրել, խփել 25 գոլ: