Արգենտիանայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան անդրադարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Չիլիի ընտրանու հետ խաղին:
Հիշեցնենք, որ խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 0:0 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Չիլին հաղթեց 4:1 հաշվով:
«Արեցինք ամենն, ինչ մեր ուժերի սահմաններում էր: Ռոխոն մոտ էր մրցակցին պատժելուն: Ցավում եմ, որ այսպես ստացվեց:
Չիլիի հավաքականը գերազանց հանդես եկավ մրցաշարում, իսկ 11 մետրանոց հարվածաշարը միշտ վիճակախաղ է»,- Դի Մարիայի խոսքերը մեջբերում է Ole պարբերականը: