Չիլիի հավաքականը ներկայացնող Կլաուդիո Բրավոն ճանաչվել է Ամերիկայի գավաթի խաղարկության լավագույն դարպասապահ:
Նա 6 խաղում 4 գոլ է ընդունել (միջինը 0.83 գոլ 1 խաղում): Այս մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ Բրավոյի գերազանց խաղը չիլիացիներին օգնեց նաև եզրափակչում:
Արգենտինայի ընտրանու հետ խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 0:0 հաշվով: Չիլիի հավաքականը 4:1 հաշվով առավելության հասավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով:
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել կոլումբացի 22-ամյա պաշտպան Ժեյսոն Մուրիլյոն: Նա 4 խաղ է անցկացրել ու 1 գոլ խփել: