Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Ֆեյսբուքյան վիրավորական «քոմենթները»՝ Երևանում դանակահարության և կրակոցների պատճառ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ սկսվեց Էդգար Կուչուկյանի և Յուրի Շաբոյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հունվարի 17-ին Երևանի Տիգրանյան 16 հասցեում՝ ճամփեզրին, Էդգար Կուչուկյանը «Ֆեյսբուքում» կատարված մեկնաբանությունների շուրջ վիճաբանել է եղբայրներ Մովսես և Յուրի Շաբոյանների ու գործով չպարզված մի խումբ անձանց հետ:

Վիճաբանության ժամանակ Էդգար Կուչուկյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Մովսես Շաբոյանի կրծքավանդակի շրջանին, պատճառել թափանցող վնասվածք, հեմոթորաքս և տուժողի առողջությանը հասցրել է ծանր վնաս:

Յուրի Շաբոյանը, ըստ մեղադրանքի, դեպքից մի քանի օր առաջ՝ հունվարի 13-ին, ապօրինի կերպով ձեռք է բերել 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ:

Վերոհիշյալ միջադեպի ժամանակ՝ հունվարի 17-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում  Յուրի Շաբոյանը գազային ատրճանակն ապօրինի կրել է իր մոտ և Տիգրանյան-Ադոնց փողոցների խաչմերուկի մոտ առաջացած վիճաբանության, քաշքշուկի ժամանակ, այն բանից հետո, երբ դանակի հարված է ստացել, գոտկատեղից հանել է գազային ատրճանակը ու 3 անգամ օդ է կրակել:

Այդ կրակոցներով եզրափակվել է ֆեյսբուքյան վիրավորական «քոմենթների» պատճառով ծագած պարզաբանողական կռիվը:

25-ամյա Էդգար Կուչուկյանը մեղադրվում է տուժող Մովսես Շաբոյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

22-ամյա Յուրի Շաբոյանը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:

Կալանքի տակ է միայն ամբաստանյալ Կուչուկյանը:

Յուրի Շաբոյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Դատարանի դահլիճը բերնեբերան լի էր ամբաստանյալների ընկերներով:

Նույնիսկ գործով վկաներ էին ներկայացել, ինչը հազվադեպ է լինում նման գործերով հենց առաջին դատական նիստին:

Էդգար Կուչուկյանի ընկերախումբը ուղեկցողների կողմից դատարանի դահլիճ բերված ժպտադեմ Էդգարին դիմավորեց ծափահարություններով և ուրախ բացականչություններով: Ընդհանրապես դահլիճում ներկաների տրամադրությունը բարձր էր, երիտասարդները նստել էին խիտ շարքերով ու ժպտուն դեմքերով: Նույնպիսի դեմքով ամբաստանյալի տեղից նրանց էր նայում Էդգար Կուչուկյանը:

Դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը:

Էդգար Կուչուկյանը ներկայացավ որպես միջնակարգ կրթությամբ, ֆիզիկապես առողջ երիտասարդ: Նա չհիշեց, որ նախկինում դատված լինի, ասաց. «Էս առաջին անգամն ա, էլի»: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ Էդգարը նախկինում դատված է:

Յուրի Շաբոյանը հայտնեց, որ «բարձրակարգ» կրթություն ունի՝ ավարտել է տնտեսագիտական համալսարանը:

Ավելի ուշ Յուրիի շահերի պաշտպան Կ. Քամալյանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի անձը բնութագրող փաստաթղթեր, այդ թվում՝ դպրոցը գերազանցությամբ ավարտելու մասին վկայող ատեստատի, 2014 թվականին բակալավրի կրթություն ստացած լինելու վերաբերյալ դիպլոմի պատճենները, առողջական խնդիրների պատճառով զինծառայությունը տարաժամկետելու վերաբերյալ փաստաթուղթ, դրական բնութագիր:

Ամբաստանյալները իրենց լիովին մեղավոր ճանաչեցին, ընդունեցին առաջադրված մեղադրանքը և միջնորդեցին, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:

Տուժող Մովսես Շաբոյանը, ինչպես նաև մեղադրող Մկրտչյանը չառարկեցին:

Տուժողը Էդգար Կուչուկյանին քաղհայցի պահանջ չներկայացրեց:

Գործը քննվեց արագացված ընթացակարգով, գործի հանգամանքները քննության չառնվեցին, վկաներն ու ամբաստանյալները չհարցաքննվեցին:

Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրողի ճառը դատարանը կունկնդրի դատարանի՝ արձակուրդից վերադառնալուց հետո՝ օգոստոսի 13-ին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում