Հունաստանում ճգնաժամի պատճառով Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը կարող է զրկվել իր պաշտոնից՝ գրում է The Spectator-ը:
Տնտեսագետները Լագարդին մեղադրում են պարտքային բեռը մեղմելու ծրագիրը տևականորեն անտեսելու մեջ, իսկ վերլուծաբանների կարծիքով՝ Եվրահանձնաժողովի և ԵԿԲ-ի հետ միասնական ճակատ կազմելու նպատակով:
Լագարդը մեղադրվում է նաև հիմնադրամի սկզբունքները ոտնահարելու մեջ՝ հանուն եվրոյի պահպանման: Այս ամենի պատճառով Լագարդը ևս մեկ անգամ չի նշանակվի ԱՄՀ ղեկավար: