«Վեցյակի» հետ Թեհրանի գործարքի տեքստը կարող է համաձայնեցվել փոխնախարարների մակարդակով երկու օրվա ընթացքում: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին՝ փոխանցում է TASS-ը:
Նրա խոսքով՝ 4-5 հարց դեռևս մնում են մինչև վերջ չլուծված:
«Վեցյակի» հետ Իրանի համաձայնագրի օրը ՄԱԿ ԱԽ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի բոլոր տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները պետք է չեղարկվեն՝ հայտնել է Արաղչին։ Նա նաև հավելել է, որ ամփոփիչ գործարքի տեքստը ամբողջությամբ կհրապարակվի։