Ցամաքային և օդային ուժերի Agile Spirit-2015 զորավարժությունները Վրաստանում կանցկացվեն հուլիսի 7-22-ը: Դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի և «Գործընկերություն հանուն խաղաղության» անդամ երկրների ստորաբաժանումները՝ Լիտվայից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Ռումինիայից և Բուլղարիայից։ Այս մասին հայտնում է BNS գործակալությունը:
Ցամաքային և օդային ուժերի Saber Guardian զորավարժությունները Ուկրաինայում կանցկացվեն հուլիսի 20-31-ը: Դրանում ներգրավված կլինեն Ադրբեջանի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Վրաստանի, Իսպանիայի, Կանադայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռումինիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ստորաբաժանումները:
Վրաստանում և Ուկրաինայում զորավարժությունները կանցկացվեն «տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման» նպատակով՝ հայտնում է Լատվիայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: