The Observer ամսագիրը Էմմա Ուոթսոնին համարել է «Տարվա ակտիվիստուհի»: Նման կոչման աստղն արժանացել է շնորհիվ HeForShe արշավի, որի նպատակը գենդերային անհավասարության վերացումն է:
«Շնորհակալություն ամսագրին նման կոչման համար: Ցանկանում եմ այդ մրցանակը կիսել HeForShe արշավի յուրաքանչյուր մասնակցի հետ»,- Twitter-ի իր էջում գրել է Էմման: