Wednesday, 24 04 2024
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը

Ինչպես է սիրելի խաղալիքը բնութագրում ձեր երեխային

Հոգեբանները նկատել են, որ երեխայի կողմից խաղալիքի ընտրությունը կապված է նրանց ներքին խառնվածքի հետ, և մանկական տարիքում նրանց բնավորության անհատական գծերը անպայման ի հայտ կգան արդեն մեծ տարիքում: Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես է սիրելի խաղալիքը բնութագրում երեխային, marketium.ru-ն առաջարկում է հիշել ձեր խաղերը և ըստ այդմ ստուգել:

1. Կոնստրուկտոր
Ամեն օր կոնստրուկտորով որևէ բան կառուցող երեխաները նպատակասլաց են, կենտրոնացած և լավ իմաստով համառ: Նրանք չեն վստահում, մինչև չեն ստուգում: Ամեն նոր բան նրանց հրապուրում է, բայց անսպասելի բաները թեթև վախեցնում են:

2. Պլաստիլին
Այս անհատները սիրում են անընդհատ ինչ-որ բան փոխել: Նրանք ձգտում են իմանալ անիմանալին, մշտապես կատարելագործում են ինչ-որ բան: Նրանք պատրաստ են ստեղծելու իրենց սեփական նոր իրականությունը, բայց երբեմն չեն կարողանում սահման դնել իրական և մտացածին աշխարհների միջև:

3. Գրքեր
Եթե ձեզ մանկությունից հնարավոր չի եղել կտրել գրքերից, ուրեմն դուք կմնաք երազողներ և ճանապարհորդներ, նույնիսկ եթե դուրս չեք գալիս տնից: Դուք ունեք քննող ուղեղ: Կյանքի դժարությունները, իհարկե, գոյություն ունեն, բայց ձեզ այնքան էլ չեն անհանգստացնում, եթե ձեր ձեռքին հայտնվում է հետաքրքիր գիրք:

4. Երկաթուղի
Երկաթուղով խաղալ սիրողները միշտ ուրախ են նոր ծանոթությունների համար: Այդպիսի մարդկանց կյանքը կարելի է բնութագրել որպես հանդիպումների և բաժանումների շղթա: Սակայն դա վերջնական վճիռ չէ, քանի որ նրանց կյանքի վրա ազդում են նաև ընտանիքը և սոցիալական միջավայրը:

5. Նկարչություն
Եթե մանկուց երեխան հրապուրվել է նկարչությամբ, ուրեմն նա զգայուն բնավորություն ունի և հարաբերությունների մեջ կարող է նրբերանգներ մտցնել: Բոլոր արվեստագետները, որպես կանոն, բաց են աշխարհի նկատմամբ, զգացմունքով են ընկալում մարդկանց և ուրախանում կյանքով:

6. Գնդակ
Գնդակ խաղալ սիրողները չեն սիրում երկար մտածել և ծրագրեր կազմել: Նրանց համար հեշտ է անմիջապես գործի անցնել: Նրանց համար դժվար է մտածածը գլխում պահել: Այդպիսի մարդիկ մրցումների և վեճերի ժամանակ ոչ թե ուզում են դիտել, այլ մասնակցել: Նրանց համար հաճելի է գիտակցել, որ ուրիշները իրենց նկատում և գնահատում են:

7. Փափուկ խաղալիքներ
Նրանք, ովքեր իրենց կյանքը չեն պատկերացնում առանց փափուկ խաղալիքների, նոր զգացողությունների ռոմանտիկ փնտրողներ են: Խաղերով տարվելը նրանց բնության մեջ է: Որպեսզի այդպիսի երեխաների էմոցիաները վերջնականապես չտիրեն նրանց, նրանց պետք է մշտապես ուղղել արդյունավետ ուղղությամբ:

8. Տեսախցիկ
Եթե մանկությունից սիրելի խաղալիքը տեսախցիկն է, ապա մեր առջև մարդ է, ով ցանկանում է ամեն ինչ տպավորել իր հիշողության մեջ: Նրանք ինքնասեր բնավորություն ունեն և ֆենոմենալ հիշողություն: Ցանկացած առիթի դեպքում նրանք կարող են հիշել նույնիսկ անցյալի ամենափոքր մանրուքները:

9. Տիկնիկներ
Եթե երեխան չի հոգնում տիկնիկից, ապա հավանաբար հասուն տարիքում ուրախ կլինի ամեն նոր ծանոթության համար: Նա կձգտի ամեն անգամ ավելի լավ իմանալ իր նոր ընկերներին:

10. Զինվորիկներ
Շատերը, նույնիսկ մեծերը չեն կարողանում խաղալիք զինվորներից կտրվել: Նրանց մեջ մանկությունից կա պլանավորելու և նպատակը որոշելու սեր: Ժամանակի հետ նրանց սկսում են հետաքրքրել շախմատը կամ համակարգչային ռազմավարությունները: Նրանք վստահ են, որ նախ պետք է լավ մտածել, ապա նոր գործել: Այդպիսի երեխաները և մեծերը արագ յուրացնում են ինֆորմացիան, բայց վստահ են, որ ավելի լավ է տեսությունը ամրացնել պրակտիկայով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում