Օքսֆորդի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները փորձ են կատարել, որի շրջանակներում ուսումնասիրել են հակադեպրեսանտներ օգտագործած մարդկանց՝ ցավին դիմանալու և ուրիշներին վնաս պատճառելու մակարդակը։ Այս մասին գրում է Raw Story պորտալը:
175 մարդկանց մասնակցությամբ անցկացրած փորձերը ցույց են տվել, թե ինչպես են ազդում սերոտոնինը և դոֆամինը մարդու՝ ինքն իրեն և շրջապատին ցավ պատճառելու ցանկության վրա: Նրանք ապացուցել են, որ հաճախակի նշանակվող հոգեմետ դեղերը ազդում են առողջ մարդկանց բարոյական որոշումների կայացման վրա: Տրամադրության վրա ազդող դեղերը զգալիորեն փոխում են իրենց և ուրիշների ցավի նկատմամբ հանդուրժողականության մակարդակը:
Հակադեպրեսանտներ ընդունած մարդիկ պատրաստ են երկու անգամ ավելի շատ վճարել իրենց և ուրիշներին ցավերից ազատելու համար, քան պլացեբո ընդունածները: Նրանք ավելի վատ են դիմանում ցավին: