Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հարի Լինեկերը կարծում է, որ Ռադամել Ֆալկաոն, ով վարձակալական հիմունքներով համալրել է «Չելսի»-ի կազմը, մեկնարկային կազմում տեղ չի ունենալու:
Լինեկերը կարծում է, որ Ժոզե Մոուրինյոն առաջնահերթություն է տալու Դեգո Կոստային ու Լոիկ Ռեմիին, իսկ Ֆալկաոն լինելու է երրորդ հարձակվողը:
«Ֆալկաոն «Չելսի»-ում… հետաքրքիր է: Ժոզե Մոուրինյոն հասկացնում է, որ նրա ծառայություններից օգտվելու է որպես այլընտրանք: Ֆալկաոն «Չելսի»-ում լինելու է Կոստայի ու Ռեմիի ստվերը»,- իր թվիթերյան էջում գրել է Լինեկերը: