Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը այսօր տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանի մեջլիսի ընտրություններին: Հ.Կարապետյանի խոսքերով, Արցախի ընտրություններն ավելի ժողովրդավարական էին, քան Ադրբեջանինը: Ադրբեջանում վստահված անձանց և դիտորդներին դուրս են արել և մի քանի ժամով դադարեցրել են ընտրությունը: Իսկ «Day.az» կայքը ադրբեջանական այլ լրատվամիջոցների հետ, ինչպես միշտ, գովաբանել է այդ ընտրությունները և ամեն ինչ ներկայացրել դրական լույսի ներքո: