Մայլի Սայրուսը ևս երկու տնային կենդանի է ձեռք բերել՝ կատուներ Կիկիին և Լիլոյին: Նոր կենդանիներին 22-ամյա երգչուհին ցուցադրել է Instagram-ի իր էջում:
Աստղը, սակայն, հայտնել է, որ իրեն հաջողվել է կատուներին փրկել սարսափելի վիճակից, և ինքը չի հասկանում, թե ինչպես կարող են մարդիկ այդքան անպատասխանատու լինել և այդքան զզվելի պահել իրենց կենդանիների նկատմամբ:
Մայլին մանրամասնությունները չի գրել, սակայն, ամենայն հավանականությամբ, կենդանիների տերերն ուղղակի լքել են նրանց: