Շաբաթ օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում են ներառվել նաև ֆրանսիական Շամպան և Բուրգունդիա պատմական շրջանները: Որոշումն ընդունվել է Բոննում անցկացվող համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի ընթացքում՝ գրում է TASS-ը:
Շամպանն առաջադրվել է «Կենդանի մշակութային լանդշաֆտ» անվանակարգում: Ցուցակում ներառվել են դրա բնապատկերները, գեղեցիկ տները, գինու մառանները:
Որպես «մշակութային լանդշաֆտ» ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերոնշյալ ցուցակում են ներառվել նաև Բուրգունդիայի խաղողի այգիները: