Մադրիդի «Ռեալ»-ը Թուրինի «Յուվենտուս»-ի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները: Այս մասին տեղեկացնում է La Tercera պարբերականը:
Ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի հետ 5 տարվա պայմանագիր կստորագրի: Մոտ ժամանակներս «Ռեալ»-ի ներկայացուցիչները կմեկնեն Թուրին` վերջին մանրամասները համաձայնեցնելու «Յուվենտուս»-ի հետ:
Հիշեցնենք, որ Վիդալը Չիլիի հավաքականի կազմում մասնակցում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը: Չիլիի ընտրանին եզրափակչում ուժերն է չափելու Արգենտինայի հավաքականի հետ: