Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն SNTV-ի հետ զրույցում նշել է, որ անհամբեր սպասում է Ռաֆայել Բենիտեսի հետ աշխատանքի մեկնարկին: Նա նաև անդրադարձել է իր թիմակից Սերխիո Ռամոսի ապագայի հարցին:
«Երբեք չեմ աշխատել Բենիտեսի հետ: Բայց հայտնի է, որ նա փորձառու մարզիչ է: Տեսնենք` նոր տիտղոսներ կնվաճենք, թե ոչ: Ինձ համար հետաքրքիր կլինի աշխատել նրա հետ: Անհամբեր սպասում եմ:
Ռամոսն ու «Յունայթե՞դ»-ը. չգիտեմ` նա կտեղափոխվի այնտեղ, թե ոչ»: