Այս տարվա փետրվարին Լոնդոնից փախած 3 բրիտանացի աշակերտուհիներից 2-ը Սիրիայում ամուսնացել են ԴԱԻՇ-ի գրոհայինների հետ՝ հայտնում է BBC-ն:
15-ամյա Շամիմա Բեգումի և Ամիրա Աբասի, ինչպես նաև 16-ամյա Կադիզա Սուլթանայի ընտանիքները չեն հստակեցնում, թե նրանցից ով է ամուսնացել:
Մինչև Թուրքիա մեկնելը՝ երեք աղջիկներն էլ սովորել են Բեթնալ Գրինի ակադեմիայում: Ինչպես հայտնել են նրանց ընտանիքները, նրանք երեքն էլ կարող են լինել Ռաքքայում:
Դպրոցում, որտեղ սովորել են աղջիկները, զարմացած են նրանց արարքից՝ նշելով, որ նրանք սովորել են գերազանց:
Համաձայն Սիրիայից ստացված տեղեկությունների՝ 2 աշակերտուհիների ամուսինները երիտասարդ սիրիացիներ են: