WikiLeaks կայքում նոր հրապարակում է հայտնվել այն մասին, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսել է Բրազիլիայի կառավարության անդամներին:
Վեբ-էջում, որը պարբերաբար թարմացվում է, հայտնվել են բրազիլացի բարձրաստիճան ֆինանսիստների, բանկիրների, տնտեսագետների 29 համարներ, որոնց, կայքի տվյալներով, լրտեսել է ԱՄՆ ԱԱԳ-ն։
Նշենք, որ երկու տարի առաջ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը՝ իմանալով, որ իր հեռախոսը գաղտնալսվել է, իսկ էլեկտրոնային փոստը ստուգվել ամերիկյան հետախուզության կողմից, չեղարկել էր Վաշինգտոն այցը: